Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Միգրենը հղիության ժամանակ. morevmankan.am

Միգրենը հղիության ժամանակ. morevmankan.am

Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի (շաբաթը 2-ից ավելի) նոպաների ժամանակ:

Քանի որ.

  • օգտագործման համար թույլատրված դեղերը քիչ են,
  • միգրենի բուժման և կանխարգելման մոտեցումները խիստ անհատական են և կախված են հաճախականությունից, ծանրությունից, գլխացավի տևողությունից:


Ընդհանրապես, միգրենով տառապող հղիների 60-70%-ի մոտ գլխացավի նոպաները մեղմանում են, դառնում հազվադեպ կամ լիովին անցնում են երկրորդ և երրորդ եռամսյակում: Դա կապված է էսթրոգենների մակարդակի կայունացման հետ: Երկրորդ եռամսյակի սկզբում այն բարձրանում է 6 անգամ և տատանումները դադարում են:

Կանանց մյուս մասի մոտ հղիության ընթացքում կամ միգրենը մնում է անփոփոխ, կամ ընթացքը վատանում է: Բայց որքան հղիության ժամկետը մեծանում է, այնքան այդպիսի կանանց թիվը նվազում է.

  • Առաջին եռամսյակում վատացում դիտվում է 18%-ի մոտ,
  • երկրորդում՝ 12%-ի մոտ,
  • երրորդում՝ 9-%-ի մոտ:


Եթե առաջին եռամսյակի վերջում նոպաների հաճախականությունը և ծանրությունը պահպանվում են, ապա հավանական է, որ այդ գլխացավերը կնոջը կանհանգստացնեն ամբողջ հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ևս:

Միգրենի վերահսկումը հղիության ընթացքում

Կարևոր է նոպաների վերահսկումը և բժշկի հսկողությունը.

  • Պետք է կատարել բժշկի հրահանգները` կապված ապրելակերպի հետ,
  • կարգավորել քունը,
  • շատ հեղուկներ օգտագործել,
  • սնվել միանվագ և հաճախակի,
  • ճիշտ կազմակերպել հանգիստը,
  • խուսափել սթրեսային վիճակներից,
  • գլխացավերի մասին օրագիր պահել:


Միայն այս պարզ հրահանգների կատարումն արդեն կարող է նվազեցնել նոպաները:

Ինչպե՞ս հանել նոպաները.

  • ցանկալի է գերադասությունը տալ ոչ դեղորայքային միջոցներին,
  • սրտխառնոցի ժամանակ կարող են օգնել չոր թխվածքաբլիթը (պեչենի), կոճապղպեղը կամ խնձորի խյուսը,
  • ջրազրկման դեմ օգտագործել ջրով նոսրացված հյութեր կամ այլ հեղուկներ,
  • քունը, զբոսանքը կամ շնչառական բարժությունները նույնպես կարող են օգնել,
  • կարելի է օգտագործել Ցեֆալի սարքը, որը կօգնի թեթևացնել գլխացավերը,
  • եթե նոպաներն արտահայտված են, ապա բժիշկը խիստ վերահսկողությամբ պետք է դեղորայք նշանակի:


Ամենաանվնաս դեղը համարվում է պարացետամոլը, որը կարելի է օգտագործել ամբողջ հղիության ժամանակ: Մյուս բոլոր դեղերը որոշակի մոտեցումներ են պահանջում:

  • Իբուպրոֆենը կարելի է ընդունել երկրորդ եռամսյակում, բայց առաջին եռամսյակում այդ դեղի օգտագործումը պետք է սահմանափակել, իսկ երրորդ եռամսյակում հակացուցված է:
  • Ասպիրինն արգելվում է երրորդ եռամսյակում և ցանկալի չէ նրա ընդունումը նաև առաջին և երկրորդ եռամսյակներում` խիստ անցանկալի ազդեցությունների պատճառով:
  • Խստիվ արգելվում են էրգոտամինը և օպիոիդային անալգետիկները:
  • Տրիպտանները չեն թույլատրվում հղիության ժամանակ, քանի որ անհրաժեշտ հետազոտությունները բացակայում են, թեև այդ դեղերն ինքնուրույն օգտագործող կանանց մոտ պտղի վրա բացասական ազդեցություն չի դիտվել:


Բացի պարացետամոլից՝ խորհուրդ չեն տրվում այլ դեղեր առանց բժշկի նշանակման:

Ե՞րբ դիմել բժշկի.

  • եթե միգրենն սկսվել է հղիության ընթացքում,
  • եթե նոպաները դարձել են հաճախակի և ինտենսիվ,
  • եթե աուրան դարձել է երկարատև և արտահայտվել է առաջին անգամ,
  • եթե գլխացավն արագ ուժեղանում է և ունի անսովոր բնույթ,
  • եթե գլխացավերի ժամանակ բարձրացել է ճնշումը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ